Բուկայո Սական Անգլիայի հավաքականի ճամբարից վերադարձավ Լոնդոն

Բուկայո Սական վնասվածքի պատճառով հեռացավ Անգլիայի հավաքականի ճամբարից և վերադարձավ Լոնդոն։

Վինգերը բժիշկների հսկողության տակ կլինի լոնդոնյան ակումբում, քանի որ Հունաստանի հետ Ազգերի լիգայի խաղում ազդրի վնասվածք ստացավ և փոխարինվեց:

Այսպիսով, Սական չի մասնակցի Ազգերի լիգայի 4-րդ տուրի` Ֆինլանդիայի հետ խաղին, որը կկայանա այսօր Հելսինկիում։