Զլատկո Դալիչ. «Ես գոհ եմ հաղթանակից, բայց ոչ ամբողջ խաղից»

Խորվաթիայի հավաքականի մարզիչ Զլատկո Դալիչը գնահատել է Ազգերի լիգայում Խորվաթիայի հաղթանակը Շոտլանդիայի նկատմամբ։

«Ես գոհ եմ հաղթանակից, բայց ոչ ամբողջ խաղից։ Բայց գլխավորը երեք միավորն է, և մենք վաստակեցինք այն։

Մեզ պակասում էր հաստատակամությունն ու վճռականությունը։ Կարծես մեզ զսպում էինք։ Սա այն Խորվաթիան չէր, որը մենք սովոր ենք տեսնել՝ շարժական, մարտունակ և կոմպակտ:

Ի վերջո մենք հաղթեցինք, և դա է գլխավորը, բայց խաղի որակը պետք է բարելավվի։ Այսօրվա խաղում ավելի լավ խաղացինք Պորտուգալիայի և Լեհաստանի դեմ խաղերի համեմատ: Պետք է վերադառնանք մեր մակարդակին», – ասել է Խորվաթիայի հավաքականի մարզիչը: