Ռոբերտո Մարտինեսը ամփոփել է Պորտուգալիա – Լեհաստան հանդիպումը

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը գնահատել է Ազգերի Լիգայում Պորտուգալիայի հավաքականի հաղթանակը Լեհաստանի նկատմամբ։

«Վերջին օրերին մենք շատ քրտնաջան աշխատել ենք այս խաղի համար տարբեր լուծումներ պատրաստելով։ Մենք դա ցույց տվեցինք խաղադաշտում։ Ես շատ գոհ եմ, քանի որ մենք վերահսկում էինք խաղը։

Ես նաև գոհ եմ նրանից, թե ինչպես Վեյգան և Դիասը խաղացին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկի Լևանդովսկու դեմ: Մենք թիմով լավ խաղացինք, իսկ նոր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ կարող են մեզ շատ օգնել», – ասել է Պորտուգալիայի հավաքականի մարզիչը։