Դավիդ դե Խեան` Ռաֆայել Նադալին. «Թենիսը երբեք նույնը չի լինի առանց քեզ»

Իտալական «Ֆիորենտինայի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան արձագանքել է իր հայրենակից Ռաֆայել Նադալի` կարիերան ավարտելու որոշմանը։

«Մանկուց դիտելով քո խաղը՝ ես սիրահարվել եմ այս սպորտաձեւին։ Լավագույններից մեկն ես, որ երբևէ ոտք է դրել խաղադաշտ, մեր երկիրը հպարտ է քեզանով: Թենիսը երբեք նույնը չի լինի առանց քեզ»,- ասել է Դե Խեան