«Ալ-Հիլալը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվողին

Սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբը մտադիր է հաջորդ տարի գնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին: հայտնում է Footmercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը չի հրաժարվել Վինիսիուսին ձեռք բերելու փորձերից՝ չնայած, որ բրազիլացու ազատման պայմանագրում 1 մլրդ եվրոյի մասին կետ կա։ «Ալ-Հիլալը» ցանկանում է հաջորդ տարի ևս փորձել գնել Վինիսիուսին։ Հաղորդվում է, որ հնարավոր գործարքի հավանականությունը կմեծանա, եթե «Ալ-Հիլալը» որոշի չերկարաձգել պայմանագիրը Վինիսիուսի հայրենակցի` Նեյմարի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայի կառավարության հանրային ներդրումների հիմնադրամը ցանկանում է պայմանագիր կնքել Վինիսիուս Ժունիորի հետ հինգ տարով որպես մարզիկ և 10 տարով՝ որպես 2034 թվականի աշխարհի առաջնության դեսպան։