«Բարսելոնան» նոր դարպասապահ է փնտրում

Կատալոնական «Բարսելոնան», չնայած, որ վերջերս է նոր դարպասապահ ձեռք բերել, հունվարին կամ հունիսին կփորձի նոր դարպասապահ ձեռք բերել։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

Աանկախ նրանից, Վոյցեխ Շչեսնին կմնա թե ոչ, «Բարսելոնան» այլ դարպասապահի հետ պայմանագիր կկնքի։ Դա պայմանավորված է Մարկ-Անդրե տեր Շտեգենի լուրջ վնասվածքով, որի հետևանքով գերմանացին շարքից դուրս կմնա մրցաշրջանի մնացած հատվածում:

Սա «Բարսայի» մարզական տնօրեն Դեկուի և Հանսի Ֆլիկի համատեղ որոշումն է։ Այս իրավիճակում հավանական է, որ Ինյակի Պենյան կլքի ակումբը։