«Բարսելոնան» փորձում է ձեռք բերել «Արսենալի» կամ «Լիլի» ֆուտբոլիստներից մեկին

Կատալոնական «Բարսելոնան» դեռ չի կարողանում գործադրել տրանսֆերային 1:1 կանոնը, ուստի հետաքրքրվում է այն ֆուտբոլիստներով որոնց պայմանագրերը իրենց ակումբների հետ հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ ավարտված են լինելու։ Այս մասին հայտնում է Relevo-ն

«Բարսելոնայի» սկաուտները հետևում «Արսենալի» ֆուտբոլիստ Թոմաս Փարթիին և «Լիլում» հանդես եկող Ջոնաթան Դեյվիդին, որոնց պայմանագրերի ժամկետը լրանում է 2025 թվականին և հունվարի 1-ից նրանք կկարողանան բանակցել այլ ակումբների հետ։

Փարթին դեռ չի երկարաձգել պայմանագիրը «զինագործների» հետ և Կատալոնացիների մարզական տնօրեն Դեկուն երկար ժամանակ է, ինչ հետևում է կիսապաշտպանին, թեև Միկել Արտետան թույլ չի տվել նրան հեռանալ ակումբից նաև անցած ամռանը։

Ինչ վերաբերում է Դավիդին, ապա հարձակվողն արդեն տեղեկացրել է «Լիլին», որ մտադիր չէ նոր պայմանագիր կնքել։

Այս մրցաշրջանում նա անցկացրել է 13 հանդիպում, դարձել 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։