Կիլիան Մբապպեն չի ցանկանում խաղալ Ֆրանսիայի հավաքականում

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն իր կարիերայի ներկա փուլում ցանկանում է կենտրոնանալ հիմնականում ակումբում խաղալու վրա, քանի որ մտադիր է հաջորդ տարի նվաճել «Ոսկե գնդակը»։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մասնակցել միայն Ֆրանսիայի հավաքականի կարևոր հանդիպումներին, որպեսզի նվազեցնի վնասվածք ստանալու վտանգը։

Նշվում է, որ Մբապպեն նախապես տեղեկացրել է Ֆրանսիայի հավաքականի մարզչին, որ չի մասնակցելու Ազգերի լիգայի հոկտեմբերյան հանդիպումներին։

Այս մրցաշրջանում Մբապպեն «Ռեալի» կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։