Ռոնալդ Արաուխո. «Ինձ համար դա հպարտություն է»

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն բացատրել է, թե ինչ է զգում, երբ կապում է կատալոնական ակումբի ավագի թևկապը։

««Բարսայի» ավագ լինելն ինձ համար հպարտություն է։ Ես իսկապես արտոնված եմ զգում դա անել: Ես գիտեմ դրա հետ կապված պատասխանատվությունը, բայց ես ինձ շատ պատրաստ եմ զգում դրան», – Արաուխոյի խոսքերն է մեջբերում Barça One-ը:

25-ամյա ուրուգվայցին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը դեռ խաղադաշտ դուրս չի եկել։ Արաուխոն ապաքինվում է ազդրի վնասվածքից: