Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտասովոր առաջարկ է արել ֆուտբոլի ազգային հավաքական ստեղծելու վերաբերյալ։
Քաղաքական գործչի կարծիքով՝ թիմը պետք է կազմված լինի այն ֆուտբոլիստներից, ովքեր խաղում են իրենց հայրենիքում, այլ ոչ թե Եվրոպայում կամ Սաուդյան Արաբիայում։
«Նրանք, ովքեր խաղում են Եվրոպայում, ավելի լավը չեն, քան նրանք, ովքեր խաղում են այստեղ: Պետք է հնարավորություններ տալ տեղացի ֆուտբոլիստներին», – քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում Sapo Desporto-ն։
Բրազիլիայի նախագահն իր հայտարարությունն արել է ԱԱ-2026-ի ընտրական փուլում Չիլիին հաղթելուց հետո (2:1):