«Մանչեսթեր Սիթին» հայտարարություն է տարածել ակումբի` մարզական տնօրենի պաշտոնի վերաբերյալ

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ 2024/2025 մրցաշրջանի ավարտին Տխիկի Բեգիրիսթայնը կլքի ակումբի մարզական տնօրենի պաշտոնը։

«12 գավաթներով լի տարիներից հետո Բեգիրիսթայնը կլքի իր պաշտոնը «Մանչեսթեր Սիթիի»՝ Աշխարհի Ակումբային Առաջնությանը մասնակցելուց հետո: Նրան կփոխարինի Ուգո Վիանան` «Սպորտինգի» մարզական տնօրենը, ասվում է «Քաղաքայինների» հայտարարության մեջ:

Վիանան աշխատանքի կանցնի հաջորդ ամառ, բայց մինչ այդ էլ կհամագործակցի Բեգիրիսթայնի հետ, որպեսզի սպորտային տնօրենի փոփոխությունը սահուն լինի։