Մյունխենի «Բավարիան» նոր դարպասապահ չի փնտրում

Մյունխենի «Բավարիան» Մանուել Նոյերին փոխարինող չի փնտրում, թեև ըստ մի շարք լրատվամիջոցների` «Բավարիան» հետաքրքրվել է «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերի ծառայություններով։

Մյունխենյան ակումբը նախընտրել է 38-ամյա Մանուել Նոյերի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը ցանկանում է երկարաձգել Նոյերի պայմանագիրը մինչև 2026 թվականը։ «Բավարիան» ակնկալում է, որ 38-ամյա դարպասապահին կփոխարինի թիմի պահեստային դարպասապահ Ալեքսանդր Նուբելը։

Նոյերի գործող պայմանագիրը գերմանական գրանդի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։