Ջեյմի Գիտենսի ծառայություններով հետաքրքրված են երեք անգլիական ակումբներ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեյմի Գիտենսով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին», «Լիվերպուլը» և «Թոթենհեմը»:

20-ամյա հարձակվողը դորտմունդյան ակումբի հիմնական կազմում հանդես է գալիս 2022 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում նա 9 հանդիպում է անցկացրել «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Գիտենսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը։