Ֆաբիո Կապելոն անդրադարձել է Կիլիան Մբապպեի խաղին

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է մադրիդցիների նորեկ Կիլիան Մբապպեի մասին:

«Երբ մեծ աստղը գալիս է «Ռեալ», նա պետք է հասկանա, որ պետք է աշխատի այնպես, ինչպես ցանկացած այլ ֆուտբոլիստ։

Քանի որ այս ակումբը ոչ թե մեկ աստղ ունի, այլ շատ»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 11 խաղում Կիլիան Մբապպեն դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։