Հովհաննես Հարությունյան. «Կանենք հնարավորինս ամեն ինչ հաղթանակի հասնելու համար»

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը խոսել է սպասվող խաղի մասին:

«Մենք պատրաստ ենք վաղվա խաղին: Վերլուծել ենք մրցակցին և գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը: Կանենք հնարավորինս ամեն ինչ հաղթանակի հասնելու համար»,- ասաց Հովհաննիսյանը: