Իտալական «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին ասել է, թե ում է տալու իր ձայնը «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ։
««Ոսկե գնդակի» համար իմ ձայնը կտամ Ադեմոլա Լուկմենին: Նրա կախարդական ունակություններն օգնեցին մեզ հաղթել Եվրոպա Լիգայում», – Գասպերինիի խոսքերն է մեջբերում Sky-ը։
Նախորդ մրցաշրջանում 26-ամյա նիգերիացին մասնակցել է 45 հանդիպման, դարձել 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։