Հաստատվել է Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության չորրորդ մրցափուլի Հայաստան –  Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Հանդիպման մրցավար է նշանակվել Ստյուարտ Աթվելը, մրցավարի օգնականներ՝ Ստյուարտ Բարթը և Ակիլ Հոուսոնը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Թոնի Հարինգթոնը: VAR-ի մրցավար է նշանակվել Քրիս Կավանան, VAR-ի մրցավարի օգնական՝ Շան Մեսսին:

Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20։00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: