Խավիեր Տեբասը խոսել է իսպանական ֆուտբոլում Վինիսուս Ժունիորի ազդեցության մասին

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի ազդեցության մասին իսպանական ֆուտբոլում ռասայական խտրականության դեմ պայքարում։

«Վինիսիուսի և «Վալենսիայի» երկրպագուների հետ կապված իրավիճակից հետո բարձրացել է զգայունությունը ռասիզմի նկատմամբ։ Նույնը պետք է լինի բռնության դեպքում», – Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Վինիսիուսը պարբերաբար վիրավորանքների է ենթարկվում Մադրիդի «Ռեալի» մրցակիցների երկրպագուների կողմից։ Ամենահայտնի դեպքերից մեկը տեղի է ունեցել Լա Լիգայի 2022/2023 մրցաշրջանի 35-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ հանդիպման ժամանակ, երբ մրցակցի մի քանի երկրպագուներ «կապիկ» են անվանել Վինիսիուսին: