Անգլիայի հավաքականը բանակցություններ է վարում Թոմաս Տուխելի հետ

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի եւ գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելի բանակցային գործընթացը ակտիվորեն ընթանում է։ Այս մասին հայտնում է Die Welt-ը։

Աղբյուրի համաձայն՝ կողմերի միջեւ հնարավոր է մոտ ապագայում պայմանագիր կնքվի։ Նշվում է, որ Տուխելի և Անգլիայի հավաքականի բանակցությունների մասին տեղեկությունների ֆոնին «Մանչեսթեր Յունայթեդը» նվազեցրել է իր հետաքրքրությունը գերմանացի մասնագետի նկատմամբ, ով նախկինում նշվում էր որպես թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն։