Ազգային լիգաները ԵՄ դատարանում հայց են նախապատրաստում ՖԻՖԱ-ի դեմ

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, որ ազգային լիգաները ԵՄ դատարանում հայց են նախապատրաստում ՖԻՖԱ-ի դեմ։

Այս մրցաշրջանից սկսած ՈւԵՖԱ-ն փոխել է Չեմպիոնների Լիգայի, Եվրոպայի Լիգայի և Կոնֆերենցիաների Լիգայի ձևաչափը՝ ավելացնելով հանդիպումների քանակը։ ՖԻՖԱ-ն էլ իր հերթին ընդլայնել է Աշխարհի Ակումբային Առաջնությունը։

«Երկուշաբթի օրը մենք համատեղ մամուլի ասուլիս կանցկացնենք FIFPro-ի, Լա Լիգայի և Պրեմիեր Լիգայի հետ։ Պատրաստվում ենք բողոքել Եվրամիության իշխանություններին ՖԻՖԱ-ի` միակողմանի որոշումների համար։

Հիմա էլ մենք պետք է «կուլ տանք» Աշխարհի Ակումբային Առաջնությունը, քանի որ ՖԻՖԱ-ն այդպես է որոշել։ Բայց ոչ մի ազգային լիգա սրա հետ համաձայն չէ։

Լավ է, որ FIFPro-ն հասկացավ, որ օրացույցի այս ընդլայնումը վնասում է ոչ միայն այն 300 ֆուտբոլիստներին, ովքեր խաղում են բոլոր մրցաշարերում, այլ նաև տասնյակ հազարավորներին, ովքեր չեն մասնակցում դրանց։

Մենք չենք կարող համաշխարհային ֆուտբոլը կազմակերպել 300 ֆուտբոլիստի և 20 ակումբների շահերից ելնելով։ Չեմպիոնների Լիգայի նոր ձևաչափով տուժում են ներքին առաջնությունները։

FIFPro-ն հասկացավ, որ դա կարևոր է, և որ մենք պետք է պաշտպանենք այս արդյունաբերությունը համաշխարհային մակարդակով», – ասել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը: