Հայտնի է, թե տարեկան որքան գումար կստանա Յուրգեն Կլոպը ըստ նոր աշխատանքի պայմանների

Գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը տարեկան 10-12 միլիոն եվրո կստանա Red Bull-ում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ըստ աղբյուրի՝ մասնագետը դեռ չի մտածում մարզչական աշխատանքի վերադառնալու մասին։ Նրա հնարավոր տարբերակներից մեկը մնում է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կլոպը պատասխանատու է լինելու վերահսկվող ակումբների՝ «RB Leipzig», «Salzburg», «New York Red Bulls» և այլ թիմերի զարգացման ռազմավարության համար։ 57-ամյա գերմանացին աշխատանքի կանցնի 2025 թվականի հունվարի 1-ից։