Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Էրլինգ Հոլանդին

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Սպորտինգ ՔՊ-ի հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերով, հայտնում է Football 365-ը։

Աղբյուրի համաձայն, «Սիթին» ընտրել է 26-ամյա շվեդին որպես Էրլին Հոլանդի հավանական փոխարինող, եթե նորվեգացին որոշի հեռանալ ակումբից:

Դյոկերեշը «Սպորտինգում» հանդես է գալիս անցած ամառվանից: Ընթացիկ մրցաշրջանում նա Լիսաբոնյան ակումբի կազմում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 12 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։