«Բարսելոնան» ՖԻՖԱ-ից մեծ փոխհատուցում կստանա

«Բարսելոնան» ՖԻՖԱ-ից մեծ փոխհատուցում ստանալու իրավունք ունի։

Mundo Deportivo-ն հայտնում է, որ հոկտեմբերի 20-ին, եթե ոչ մի անսպասելի բան տեղի չունենա, Գավին կընդգրկվի «Բլաուգրանայի» հայտացուցակում՝ «Սևիլիայի» դեմ հանդիպմանը։ Այս պահի դրությամբ կլրանա 335 օր, ինչ նա վնասվածք է ստացել Իսպանիայի հավաքականում։

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան պարտավորվելու է կատալոնացիներին փոխանցել 6,328,784 միլիոն եվրո։ Հետհաշվարկը կլինի 2023 թվականի դեկտեմբերի 16-ից (վնասվածքից հետո առաջին 28 օրը հաշվի չի առնվում փոխհատուցման ծրագրի համար), և այս օրվանից սկսած յուրաքանչյուր օրվա համար Բարսելոնան կստանա 20548 եվրո։

 

Անցած մրցաշրջանում իսպանական ակումբն արդեն 4,643,848 եվրո եկամուտ է ստացել: Այս մրցաշրջանում նա Գավիի համար կստանա ևս 1,684,936 եվրո՝ պայմանով, որ ֆուտբոլիստը մասնակցի «Սևիլիայի» հետ հանդիպմանը։ Գումարը կբարձրանա, եթե կիսապաշտպանի վերադարձը ուշանա: ՖԻՖԱ-ն կարող է փոխհատուցել առավելագույնը 7,5 մլն եվրո։