Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը չեղարկվել է

Հաշվի առնելով ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խմբային փուլի Ֆարերյան կղզիներ – Հայաստան հանդիպումից հետո երկար թռիչքը դեպի Երևան՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշում է կայացրել չեղարկել Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ նախատեսված նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Փոխարենը հավաքականը Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի վերականգնողական մարզում, որը փակ կլինի մեդիայի ներկայացուցիչների համար, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։