Հունաստանը չի ցանկացել Ազգերի լիգայում մրցել Անգլիայի հետ

Հունաստանի հավաքականի կիսապաշտպան Դիմիտրիոս Պելկասը հայտարարել է, որ ազգային հավաքականը չի ցանկացել հինգշաբթի օրը Ազգերի լիգայի շրջանակներում մրցել Անգլիայի հետ՝ Ջորջ Բալդոկի մահվան լուրից հետո։

«Պանատինաիկոսի» պաշտպան Ջորջ Բալդոկին մահացած են գտել հոկտեմբերի 9-ին Աթենքի արվարձանում գտնվող իր տան լողավազանում։ Ֆուտբոլիստը 31 տարեկան էր։

Հոկտեմբերի 10-ին Հունաստանի հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Լոնդոնի «Ուեմբլիում» 2։1 հաշվով հաղթել է Անգլիային։

«Կանոնները կանոններ են, ՈՒԵՖԱ-ն հնարավորություն չունի հետաձգել հանդիպումը, ուստի մենք խաղացինք: Այս հաղթանակը նվիրում ենք նրան։ Երբ կյանքում նման բաներ են լինում, ֆուտբոլը հետին պլան է մղվում։

Մենք երբեք չենք մոռանա նրան, ես վստահ էի, որ նա մեզ վերևից էր նայում ու մեզ հետ է տոնելու հաղթանակը։ Չեմ ցանկանում խոսել ֆուտբոլի մասին։ Բոլորիս համար շատ դժվար էր, մենք չէինք կարողանում խոսել, ծիծաղել, հյուրանոցում ուտել», – Պելկասի խոսքերն է մեջբերում Guardian-ը։