Դիդյե Դեշամին կոչ են արել Մբապպեին զրկել Ֆրանսիայի հավաքականում ավագի թևկապից

ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը հայտարարել է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը պետք է Կիլիան Մբապպեին զրկի ավագի թևկապից։

«Մենք ձեզ շատ բարձր ենք դնում, ավելի բարձր ենք դնում, քան Փարիզի Էյֆելյան աշտարակը, այնպես որ դուք չեք կարող նման երևալ, չեք կարող սխալվել:

Տեղի ունեցածը ցույց է տալիս, որ նա ամեն ինչից վեր է, Դիդյե Դեշամից վեր։ Բայց ես խնդրում եմ Դիդյե Դեշամին պատասխանատվություն ստանձնել, նրան զրկել ավագի թևկապից»,- ասել է Ռոտենը RMC-ի եթերում: