Դիոգու Կոշտան կարիերան շարունակելու երկու թոփ տարբերակ ունի

«Մանչեսթեր Սիթին» «Պորտուի» 25-ամյա դարպասապահ Դիոգու Կոշտայի համար պայքարում կմրցի «Բարսելոնայի» հետ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն, «քաղաքայինները» Կոշտային տեսնում են որպես ներկայիս դարպասապահ Էդերսոնի փոխարինող, ով մոտ էր ակումբը լքելուն նախորդ ամառ:

Պորտուգալական ակումբը Կոշտային գնահատում է 75 միլիոն եվրո, սակայն անգլիական գրանդը պատրաստ է առաջարկել 40 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Կոշտան բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցից հինգը անառիկ է պահել դարպասը։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: