Հայտնի է դարձել «Բայերի» դիրքորոշումը Ֆլորիան Վիրցի ապագայի վերաբերյալ

Լևերկուզենի «Բայերը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին, հայտնում է գերմանական Kicker հրատարակությունը։

Աղբյուրի համաձայն՝ Վիրցի նոր պայմանագիրը «Բայերի» հետ կարող է երկարաձգվել առնվազն մինչև 2028 թվականի ամառ։

Նշվում է, որ այս պահին նշաններ չկան, որ Վիրցը դիտարկում է «Բավարիա» կամ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունը, որոնք նախկինում լուրջ հետաքրքրություն էին ցուցաբերում կիսապաշտպանի նկատմամբ։

Ֆլորիան Վիրցը «Բայերում» է հանդես գալիս 2020 թվականի հունվարից։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը ակումբի կազմում անցկացրած 10 խաղում դարձել է 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 130 միլիոն եվրո։