Վոյցեխ Շչեսնին անդրադարձել է իր և Մարկ-Անդրե տեր Շտեգենի հարաբերություններին

«Բարսելոնայի» նորեկ լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոսել է թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ հարաբերությունների մասին, ով ծանր վնասվածք էր ստացել։

«Ես խոսե՞լ եմ Տեր Շտեգենի հետ: Այո, ես արդեն մի քանի անգամ տեսել եմ նրան, և նա կարծես թե դրական է տրամադրված՝ չնայած սարսափելի վնասվածքին: Ես այստեղ չեմ նրան երկարաժամկետ հեռանկարում փոխարինելու, այլ նրան օգնելու համար»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ կարիերան ավարտած 34-ամյա Շչեսնին հոկտեմբերի 2-ին պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ, որին Մարկ-Անդրե տեր Շտեգենի ծանր վնասվածքից հետո շտապ նոր դարպասապահ է անհրաժեշտ։