Լուի Օփենդան կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Լայպցիգի» հարձակվող Լուի Օփենդայի ծառայություններով։ Թուրինյան ակումբը տարբեր տարբերակներ է դիտարկում ձմեռային տրանսֆերային պատուհանում հարձակումն ուժեղացնելու համար։

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «Յուվենտուսը» հետաքրքրված է Բելգիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի թեկնածությունը։

Աղբյուրի համաձայն, իտալական թիմի սկաուտները նախատեսում էին դիտել հարձակվողի ելույթը Ազգերի լիգայի Իտալիայի հավաքականի հետ խաղում (2։2)։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Լայպցիգի» կազմում 9 խաղում դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Բելգիացու արժեքը, Transfermarkt-ը գնահատում է 60 միլիոն եվրո։