Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Դանի Օլմոն

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն կկարողանա մասնակցել «Սևիլիայի» հետ առաջիկա հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Հիշեցնենք, որ իսպանացի կիսապաշտպանը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի կեսերից։ «Բարսելոնայի» կազմում 26-ամյա Օլմոն խաղադաշտ է դուրս եկել Լա Լիգայի երեք խաղում, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։

9 տուրից հետո «Բարսելոնան» 24 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։