Պետեր Շմեյխելը հայտնել է, թե ով պետք է գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը կարծում է, որ Թոմաս Տուխելը ճիշտ մարզիչ կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» համար։

Անցած մրցաշրջանի վերջում «Բավարիայից» հեռանալուց հետո Տուխելը առանց ակումբի է մնացել, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը վատ է սկսել մրցաշրջանը և հեռացման եզրին է։

«Կարծում եմ՝ Տուխելը «Չելսիում» և «Բավարիան» սխալ ժամանակ են եկել։ «Չելսին» լրիվ խառնաշփոթ էր, երբ նա աշխատում էր այնտեղ, շատ ներքին վեճեր կային։ Նոր սեփականատերեր եկան, և այնքան շատ բան էր կատարվում: Նույնը «Բավարիայի» դեպքում, նրանք հետո փոխեցին ողջ տնօրենների խորհուրդը, փոխեցին ակումբի ողջ ղեկավարությունը։ Դա տևեց մեկ տարի, և դա այն տարին էր, երբ Տուխելը այնտեղ էր։

Ինձ շատ է դուր գալիս Տուխելը։ Ես հարցազրույց վերցրեցի նրանից և լսեցի, թե ինչ է նա ասում, երբ գտնվում էր տեխնիկական տարածքում։ Նրա անհատականությունը, նա նման է մեկին, ով կարող է լավ մարզիչ լինել «Մանչեսթեր Յունայթեդի» համար»,- Շմեյխելի խոսքերը մեջբերում է The Sun-ը։