Opta. Հայտնի է՝ աշխարհի լավագույն ակումբի անունը📷

Opta-ի վերլուծաբանները «Մանչեսթեր Սիթին» ճանաչել են աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլային ակումբը։

Opta-ն հետազոտությունն անցկացրել է հոկտեմբերի 8-ին, իսկ արդյունքները հրապարակվել են այսօր։

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գործող չեմպիոնն է։ Անգլիական թիմը վերջին չորս տարում չորս անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան։

Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի յոթ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։