Կառլո Անչելոտտին աստիճանաբար կորցնում է ազդեցությունը «Ռեալի» ֆուտբոլիստների վրա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին աստիճանաբար կորցնում է ազդեցությունը թիմի հանդերձարանում։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներն այս պահին ավելի շատ կենտրոնացած են անհատական ​​խաղի վրա, քան թիմային։

Նշվում է, որ Անչելոտտին ահռելի ճնշման տակ է մրցաշրջանի սկզբում ակումբից ակնկալվող արդյունքների բացակայության պատճառով։

Լա Լիգայի 9 տուրից հետո «Ռեալը» վաստակել է 21 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը՝ առաջատար «Բարսելոնայից» զիջելով երեք միավորով։ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի երկու տուրից հետո «Լոս Բլանկոները» վաստակել են երեք միավոր և զբաղեցնում են 23-րդ տեղը։