Հայտնի է դարձել, թե ով է լինելու «Մանչեսթեր Սիթիի» նոր մարզական տնօրենը

«Մանչեսթեր Սիթիի» նոր մարզական տնօրենը կլինի պորտուգալացի մասնագետ Ուգո Վիանան, ով ներկայումս նմանատիպ պաշտոն է զբաղեցնում Լիսաբոնի «Սպորտինգում»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ Վիանան իր նոր պաշտոնը կզբաղեցնի 2025 թվականին։

41-ամյա Ուգո Վիանան լիսաբոնյան ակումբի մարզական տնօրենն է 2018 թվականից։

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գործող չեմպիոնն է։ Թիմը վերջին չորս տարում չորս անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան։