«Բենֆիկայի» ֆուտբոլիստով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»

«Բարսելոնան», «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են «Բենֆիկայի» 21-ամյա ձախ պաշտպան Ալվարո Կարերասով։ Այս մասին հայտնում է O Jogo-ն։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» իսպանացի պաշտպանին ձեռք բերելու ամենամեծ հնարավորություններն ունեն, քանի որ Կարերասը նախորդ ամառ «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Բենֆիկա»։ Սակայն անգլիական ակումբը արդեն մտածում է 21-ամյա պաշտպանի պայմանագրում նշված հետգնման կետի ակտիվացման մասին։

Այս մրցաշրջանում Կարերասը բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։

Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։