Էդուարդո Կամավինգա. «Թիմում նրան սիրում են բոլորը»

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան խոսել է իսպանական ակումբի ֆուտբոլիստների վերաբերմունքի մասին թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի նկատմամբ։

«Բոլորը սիրում են Մբապպեին «Ռեալում»։ Առաջին հերթին նա լավ է խոսում իսպաներեն, ուստի նրա ժամանումը հեշտացել է։ Նա պարզ, համեստ մարդ է։ Նա լավ է տեղավորվում հանդերձարանում, մենք շատ ուրախ ենք», – Կամավինգայի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆրանսիացի հարձակվողը մադրիդյան ակումբին միացել է անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով: Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։