Հայտնի է Պրեմիեր Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզչի անունը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան ճանաչվել է ԱՊԼ-ի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ։

Պեմիեր Լիգայում ընդամենը երկու ամիս գլխավոր մարզիչ աշխատած իտալացու գլխավորությամբ «Չելսին» սեպտեմբերին երեք հաղթանակ տարավ («Բորնմութի» նկատմամբ՝ 1:0, «Վեսթ Հեմի» նկատմամբ՝ 3:0 և «Բրայթոնի» նկատմամբ՝ 4:2)։ ու նաեւ մեկ անգամ ոչ-ոքի խաղաց (Քրիսթալ Փելասի հետ՝ 1:1):

Հիշեցնենք, որ «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը ճանաչվել էր ԱՊԼ-ի ամսվա լավագույն խաղացող։