Վան Դեյկ. «մրցաշրջանի մեկնարկից «Լիվերպուլը» կարող է գոհ լինել»

Վան Դեյկ. «Լիվերպուլը» կարող է գոհ լինել մրցաշրջանի մեկնարկից

«Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է Արնե Սլոտի թիմի` մրցաշրջանի հաջող մեկնարկի մասին։

Մերսիսայդցիները Պրեմիեր Լիգայի առաջին յոթ հանդիպումներից ունեն 17 միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

«Մենք դեռ որոշ աշխատանք ունենք անելու, բայց ամեն դեպքում դա լավ սկիզբ է։ Կարծում եմ, որ մենք կարող ենք գոհ լինել արդյունքներից։ Մրցաշրջանը երկար է լինելու, առջեւում շատ խաղեր կան։ Մենք դեռ ընտելանում ենք նոր մարզչի պահանջներին, բայց չեմ կարող ասել, որ մեր խաղում փոփոխությունները հսկայական են։

Հասկանալի է, որ Արնե Սլոթն ունի իր սկզբունքներն ու իր գաղափարները, բայց մենք սովորում և հարմարվում ենք դրան։ Մենք պետք է շարունակենք քրտնաջան աշխատել և սառը մնալ»,- Վան Դեյկի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։