Ռոդրիգո դե Պոլ. «Մեզ համար լրացուցիչ դժվարություններ են ստեղծում, բացի ֆուտբոլայինից»

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը խոսել է դաշտի վիճակի մասին Վենեսուելայի հետ խաղում։

Վենեսուելայի Estadio Monumental de Maturin մարզադաշտում կայացած հանդիպման մեկնարկը հետաձգվել է հորդառատ անձրեւի պատճառով։ Դաշտի որոշ հատվածներում գոյացել են ջրափոսեր. գնդակը չեր ցատկում կամ գլորվում խոտածածկի վրա:

«Սարսափելի հանդիպում էր, մենք չկարողացանք երեք միավոր վաստակել։ Անհնար էր ֆուտբոլ խաղալ։ Տհաճ էր, բայց այդպես էլ եղավ։

Լավագույն պայմաններն այն են, երբ կա լավ դաշտ, լավ եղանակ, գնդակը գլորվում է։ Մենք շատ բան չենք խնդրում, չէ՞: Մենք հետևում ենք հրահանգներին և անում ենք այն, ինչ մեզ ասում են:

Մենք լավ ենք խաղում, իսկ արտագնա հանդիպումներում մեզ համար լրացուցիչ դժվարություններ են ստեղծում, բացի ֆուտբոլայինից։ Մենք պետք է աճենք նաև այլ ասպեկտներում»,- ասել է Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանը: