Ֆրանսեսկ Ֆաբրեգասը հիշել է մարզչին. «Նա ինձ համար ամեն ինչ էր»

«Լոնդոնն ինձ փոխեց: Արսեն Վենգերն ինձ համար ամեն ինչ էր։ Նա հավատաց ինձ, հարցրեց իմ ընտանիքի, դպրոցի մասին։

Նա ինձ հետ խոսեց այնպիսի բաների մասին, որոնք բնորոշ չէ մարզչին, և ինձ ստիպեց զգալ, որ ես նրա նախագծի մի մասն եմ: Նման մարդ ունենալը ձեր կյանքում շատ կարևոր է։

Այն, թե ինչպես նա ստիպեց ինձ զգալ, չի կարելի բացատրել: Երբ դուրս ես գալիս խաղադաշտ ու գիտես, որ քո թիկունքում կա մարդ, ով քեզ շատ է հավատում, դու լավ ես զգում, և գլուխդ ավելի լավ է աշխատում»,- ասել է «Արսենալի» նախկին խաղացող Ֆրանսեսկ Ֆաբրեգասը: