«Լիվերպուլը» հետաքրքրված է երկու կենտրոնական պաշտպաններով

«Լիվերպուլը» նշել է «Սևիլիայի» 24-ամյա կենտրոնական պաշտպան Լուակ Բադեին և 23-ամյա «Սպորտինգի» կենտրոնական պաշտպան Գոնկալո Ինասիոյին որպես 2025 թվականի տրանսֆերային պատուհանի առաջնահերթ թիրախներ: հաղորդում է CaughtOffside-ը։

Աղբյուրի համաձայն՝ Բադեի պայմանագրում նախատեսված է 42 միլիոն ֆունտ ստեռլինգ (50,1 միլիոն եվրո) ազատման կետ, սակայն մերսիսայդցիները կարող են ավելի քիչ գումարով գնել ֆրանսիացի ֆուտբոլիստին:

Այս մրցաշրջանում Բադեն մասնակցել է Լա լիգայի յոթ հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ:

Ինասիոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։