Ալեքսանդր Պետրակով․ «Ես հանդերձարանում տղաներին շնորհակալություն հայտնեցի նվիրման համար»

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի Ֆարերյան կղզիներ – Հայաստան հանդիպումից հետո Տորսհավնի «Տորսվոլյուր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը:

Հիշեցնենք, որ հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

«Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց։ Որևէ ֆուտբոլիստին առանձին չեմ նշի։ Սա ֆուտբոլ է, որը բաղկացած է ոչ թե որևէ մեկ ֆուտբոլիստի սխալից, այլ սխալների շարքից։

Ես հանդերձարանում տղաներին շնորհակալություն հայտնեցի նվիրման համար։ Պետք է պատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղին»,- ասել է Պետրակովը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։