ԱԱ-2026-ի որակավորման փուլի մրցաշարային աղյուսակում փոփոխություններ կան

Արգենտինայի հավաքականը շարունակում է գլխավորել 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում։

Արգենտինան 9 տուրից հետո գլխավորում է ԱԱ-2026-ի որակավորման փուլի մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով առաջ լինելով Կոլումբիայից։

 9-րդ տուրում Ալբիսելեստեն ոչ-ոքի խաղաց Վենեսուելայի հետ (1:1) և 19 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:

Երեք միավոր պակաս ունի Կոլումբիայի հավաքականը, ով զիջել է Բոլիվիայի ընտրանուն (0:1): Ուրուգվայը 15 միավորով երրորդն է և մեկ խաղ պակաս ունի։

Բրազիլիայի հավաքականը Չիլիի նկատմամբ կամային հաղթանակից հետո (2:1) 13 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը։