Լիոնել Մեսսին դժգոհել է Վենեսուելայի դեմ խաղից

Լիոնել Մեսսին Վենեսուելայի հետ արտագնա խաղում դժգոհել է խաղադաշտի վիճակից` խոսելով ԱԱ-2026-ի ընտրական փուլի 9-րդ տուրի խաղից հետո։

«Խաղը տգեղ էր. Մենք չկարողացանք անգամ երկու անընդմեջ փոխանցում կատարել։ Դժվար է խաղալ նման պայմաններում, խաղադաշտը չօգնեց»,- ասել է Մեսսին TyC Sports-ին տված հարցազրույցում։