Լուչիանո Սպալետին մեկնաբանել է Բելգիայի հավաքականի դեմ հանդիպումը

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին մեկնաբանել է Բելգիայի հավաքականի դեմ հանդիպումը։

«Երբեմն միջադեպեր են պատահում, որոնք փոխում են խաղի ընթացքը, հետո անմիջապես գոլ ես բաց թողնում, և հանդիպման ելքը արդեն ոչ թե ֆուտբոլն է որոշում, այլ այն, ինչը դուրս է մարտավարությունից և պլանավորումից: Թեև երկրորդ խաղակեսում ևս հաղթելու հնարավորություն ունեինք։

Ես ավելի շատ տխրեցի այն բանից, թե ինչպես մենք մի քանի անգամ կորցրինք գնդակը, բայց, ցավոք, Բելգիան ունի այն լավագույն ֆուտբոլիստները, ովքեր լավ են գործում եզրերում: Սա ստիպում է հակառակորդին կրկնակի հսկողություն ցուցաբերել: Մենք խաղից շատ հնարավորություններ թույլ չտվեցինք սեփական դարպասին, բայց տուժում էինք դիպուկ հարվածների ժամանակ, մենք մի փոքր անհաջողակ էինք:

Մեզ վստահություն էր պետք, որ այդ խաղում կարող էինք որոշել մեր ճակատագիրը, ամեն ինչ վերցնել մեր ձեռքը։ Եվ մենք դա արեցինք», – RAI Sport-ի եթերում ասել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սպալետին։