Բելգիայի գլխավոր մարզիչը մեկնաբանել է Իտալիայի դեմ ծանր հանդիպումը

Ազգերի լիգայի 3-րդ տուրի Բելգիա – Իտալիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Բելգիացիները զիջում էին երկու գնդակի տարբերությամբ, սակայն Լորենցո Պելեգրինիի հեռացվելուց հետո նրանք կարողացան ոչ-ոքի կորզել:

«Իտալիան շատ ուժեղ մեկնարկեց, ոչ ոք չի ցանկանում այդքան շուտ գոլ բաց թողնել նման մրցակցից: Նրանք վստահություն դրսևորեցին, նման գոլից հետո իրենց ավելի վստահ էին զգում, իսկ մենք դժվարությամբ էինք մտնում խաղի մեջ։

Նրանք ծանրաբեռնել էին դաշտի կենտրոնը, ունեին երեք կենտրոնական կիսապաշտպաններ և խաղում էին 3-6-1 դասավորությամբ, ուստի նրանց համար հնարավոր եղավ թվային առավելության հասնել։

Մենք ստիպված էինք ճնշում գործադրել Ռիչիի և Բաստոնիի վրա: Կարմիր քարտը մեզ շատ օգնեց։ Խաղը վատ սկսեցինք, առաջին րոպեին գոլ բաց թողնելը հոգեբանորեն խանգարեց, կորցրինք մեր կոմպակտությունը։ Մտածում էինք, որ գոլից հետո պետք է մի փոքր ավելի ակտիվ լինեինք, բայց իրականում մեզ պետք էր հանգիստ և կոմպակտ մնալ:

Մենք ձախողվեցինք, և դրա պատճառով Իտալիան կրկնապատկեց իր առավելությունը: Այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռոմելուն, Դե Բրույնեն և Օնանան, օգնում են պայքարել նման մրցակիցների դեմ:

Ես իտալացի եմ, գիտեմ, որ երբ իտալացիները խաղում են տասը հոգով, նրանց համար, հավանաբար, ավելի դժվար կլինի գոլ խփել: Ես տեսա, թե ինչպես են իտալացիները պաշտպանվում, կենտրոնական պաշտպանները շատ բարձր մակարդակ ունեն։

Տեսնենք՝ կկարողանա՞նք որոշ բարելավումներ կատարել Ֆրանսիայի դեմ հաջորդ խաղում՝ մեր տրամադրության տակ ունենալով ընդամենը մեկ մարզում», – ասել է Թեդեսկոն: