Դիդյե Դեշամը մեկնաբանել է Իսրայելի դեմ հանդիպումը

Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամը գնահատել է Ազգերի լիգայում Իսրայելի նկատմամբ Ֆրանսիայի տարած հաղթանակը։

«Մենք Չորս գոլ խփեցինք, ինչը վաղուց չէր պատահել։ Իսկ Իսրայելը գոլ խփեց միայն մեկ հնարավորությամբ։

Ընդմիջմանը տղաների հետ խոսեցի տեխնիկական սխալներից։ Բայց մենք լուրջ ու ջանասեր էինք։

Երբ հաղթում ենք, պարզվում է, որ մրցակիցը թույլ է, իսկ երբ ինքներս ենք պարտվում, սարսափելի ենք։

Երբեք չպետք է նսեմացնել վաստակը հաղթանակի դեպքում: Չեմ պատրաստվում ասել, որ Իսրայելը նույն դասակարգն ունի, ինչ Բելգիան, բայց դա չի խլում մեր հաղթանակը», – ասել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դեշամը։