Իտալիան և Բելգիան ոչ-ոքի խաղացին, Անգլիան պարտվեց Հունաստանին․ Այլ արդյունքներ

Իտալիայի հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում չկարողացավ հաղթել Բելգիային։

Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Տանտերերը 25-րդ րոպեին երկու գնդակի առավելություն ունեին, սակայն 38-ին Լորենցո Պելեգրինին կարմիր քարտ ստացավ և իր թիմին թողեց 10 հոգով։

Հյուրերի կազմից աչքի ընկան Դե Կուպերն և Տրուսարը։

Զուգահեռաբար ընթացող խաղում Անգլիայի հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Հունաստանի հավաքականին։ Խաղը ավարտվեց 1:2 հաշվով։

Այլ արդյունքներ․

Իսրայել – Ֆրանսիա (1:4)

Ավստրիա – Ղազախստան (4:0)

Նորվեգիա – Սլովենիա (3:0)