Հայաստանի հավաքականը արտագնա խաղում չկարողացավ հաղթել Ֆարերյան կղզիների ընտրանուն

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում մրցեց Ֆարերյան կղզիների ընտրանու հետ։

Հանդիպման հաշիվը բացվեց 37-րդ րոպեին, աչքի ընկավ հյուրերի ֆուտբոլիստ Բենջամինսենը։ Րոպեներ անց Հայաստանի հավաքականը տուգանային հարվածի հնարավորություն ստացավ, որը անվրեպ իրացրեց Լուկաս Սելարայանը։ Առաջին խաղակեսը ավարտվեց 1։1 հաշվով։

Երկրորդ խաղակեսի 85-րդ րոպեին տանտերերը կրկին առաջ անցան հաշվի մեջ, աչքի ընկավ Բյարտալոն։ Հայաստանի հավաքականին պարտությունից փրկեց Գոռ Մանվելյանը՝ խփելով իր առաջին գոլը հավաքականի կազմում։

Այսպիսով, հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 2։2 հաշվով։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 13-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հյուսիսային Մակեդոնիային։